Կարիմ Բենզեմա. «Ես տխուր էի, որ նա չնվաճեց «Ոսկե գնդակը»»

Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Կարիմ Բենզեման խոսել է 2024 թվականի «Ոսկե գնդակի» մասին։ Նրա կարծիքով՝ մրցանակը պետք է նվաճեր բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը։

«Վինիսուսը «Ռեալի» առաջատարն էր մրցաշրջանի բոլոր խաղում, նա որոշիչ դեր խաղաց կարևոր հանդիպումներում։ Ոչ ոք իրենից ավելի արժանի չէր այդ մրցանակին։ Ես տխուր էի, որ նա չնվաճեց «Ոսկե գնդակը»», – Բենզեմայի խոսքերն է մեջբերում Marca-ը։

Հիշեցնենք, որ Վինիսիուսը երկրորդ տեղն է զբաղեցրել «Ոսկե գնդակի» քվեարկության ժամանակ։ 2024 թվականին հեղինակավոր մրցանակի դափնեկիր է դարձել «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին։