«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը պատասխանել է թիմի հարձակվող Լամինե Յամալի գոլային երաշտի մասին։
Կիրակի օրը 17-ամյա վինգերը օգնեց «Բարսելոնային» հաղթել «Ռեալ-Սոսյեդադին» 4։0 հաշվով, սակայն արդյունավետ գործողություններով աչքի չնկավ։
«Յամալը ցանկանում է գոլ խփել, բայց մեզ համար կարևոր է նաև, որ ֆուտբոլիստները կարողանան կատարել վերջնական փոխանցումը։ Նա միշտ փորձում է հնարավորություններ ստեղծել իր թիմակիցների համար։ Վաղ թե ուշ Յամալը գոլ կխփի։ Սա նորմալ վիճակ է, նա շատ օգտակար բաներ է անում։ Ի վերջո, նշանակություն չունի, թե ով է գոլ խփում, երբ թիմը հաղթում է 4։0 հաշվով։ Կարծում եմ՝ բոլորը երջանիկ են», – Ֆլիկի խոսքերը մեջբերում է AS-ը։
Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը, ստորև՝