Արսեն Վենգերը նշել է «Ոսկե գնդակի» երեք հիմնական հավակնորդների անունները

Ֆրանսիացի մասնագետ Արսեն Վենգերը, ով նախկինում զբաղեցնում էր Լոնդոնի «Արսենալի» մարզչի պաշտոնը, նշել է 2025 թվականի «Ոսկե գնդակի» հավակնորդներին։

«Սալահից բացի այլ հավակնորդներ կան։ Կարծում եմ՝ Մադրիդի «Ռեալից» Վինիսիուսն ու Կիլիան Մբապպեն կարող են պայքարել «Ոսկե գնդակի» համար»,- մասնագետի խոսքերն է մեջբերում beIn Sports-ը։

Հիշեցնենք, որ նախորդ տարի France Football-ի հեղինակավոր անհատական ​​մրցանակի դափնեկիր էր դարձել Իսպանիայի հավաքականի և «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին։ Վինիսիուսը երկար ժամանակ համարվում էր «Ոսկե գնդակը» նվաճելու ֆավորիտը, սակայն բրազիլացին եզրափակիչ քվեարկության արդյունքում զբաղեցրեց երկրորդ տեղը։