«Միլանի» գլխավոր մարզիչ Սերժիու Կոնսեյսաուն մեկնաբանել է Ա Սերիայի 27-րդ տուրի խաղում «Լացիոյից» կրած պարտությունը (1։2)։
«Առաջին անգամ էի մարզվում նման մթնոլորտում։ Պատահում է, որ քո թիմը չի կարողանում տիրել գնդակին կամ ճշգրիտ փոխանցում կատարել։ Գործերն այդպես չեն։ Բայց նույնիսկ նման իրավիճակում թիմը բնավորություն ցույց տվեց։ Մենք ոչ-ոքի խաղացինք տասը հոգով և կարողացանք նույնիսկ հաղթանակ կորզել։ Հետո այդ հեռացումը։
Հիմա այս իրավիճակից միակ ելքը մեր պաշտպանած գույների համար աշխատելն ու պայքարելն է։ Ֆուտբոլիստները դրական ազդանշաններ են տալիս մարզումների ժամանակ։ Նրանք շատ լավ են առաջադիմում, բայց պետք է հասկանալ, որ երբ դաշտ ես դուրս գալիս նման ծանր իրավիճակում, շատ դժվար է ինչ-որ բան կառավարելը։ Մենք աշխատում ենք դրա վրա։ Հավատում եմ, որ թիմում կան տեխնիկապես ուժեղ ֆուտբոլիստներ։
Մտածու՞մ եմ հրաժարական տալու մասին։ Ինձ միայն հետաքրքրում է՝ չտեսնել ֆուտբոլիստների հիասթափությունը խաղից հետո։ Եթե դա օգնի, ես պատրաստ եմ ավելի շատ աշխատել։ Դրա համար ես չեմ պատրաստվում հրաժարական տալ։ Հատկապես, որ ես ունեմ ֆուտբոլիստների լիակատար աջակցությունը»,- մարզչի խոսքերն է մեջբերում La Gazzetta dello Sport-ը։
Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը, ստորև՝