«Արսենալը» որոշում է կայացրել Գաբրիել Մարտինելիի վերաբերյալ

«Արսենալը» պատրաստ է քննարկել վինգեր Գաբրիել Մարտինելիի համար առաջարկները։ Բրազիլացին վնասվածքի պատճառով խաղադաշտ դուրս չի եկել փետրվարի սկզբից։

Ինչպես հաղորդում է Goal-ը, «զինագործների» ղեկավարությունը պատրաստ է այս ամառ ֆուտբոլիստին վաճառելու տարբերակներ ուսումնասիրել, եթե ստացվեն առաջարկներ, որոնք գերազանցում են նրա ներկայիս տրանսֆերային արժեքը։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 55 միլիոն եվրո։ 23-ամյա ֆուտբոլիստի աշխատանքային պայմանագիրն «Արսենալի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը և ներառում է ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորություն։

Այս մրցաշրջանում Մարտինելին Միկել Արտետայի թիմի կազմում անցկացրած 35 խաղում դարձել է 7 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։