«Սանտոսի» բրազիլացի հարձակվող Նեյմարը պատրաստ է զիջումների գնալ «Բարսելոնա» վերադառնալու համար։ Այս մասին հայտնում է COPE-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ բրազիլացին կհամաձայնի ցածր աշխատավարձին՝ «Բարսելոնային» միանալու համար։ Նշվում է, որ ֆուտբոլիստի այս որոշումը զգալիորեն կմեծացնի տրանսֆերի հավանականությունը՝ հաշվի առնելով կատալոնական ակումբի ֆինանսական սահմանափակումները։
Նեյմարը «Բարսելոնայում» հանդես է եկել 2013-ից 2017 թվականներին։ Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 186 հանդիպման, որոնցում դարձել է 105 գոլի և 76 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո։