Հայտնի են Անգլիայի գավաթի քառորդ եզրափակիչի զույգերը

Կայացավ Անգլիայի գավաթի 2024/25 մրցաշրջանի քառորդ եզրափակիչի վիճակահանությունը։

Անգլիայի գավաթի քառորդ եզրափակիչի վիճակահանության արդյունքները.

«Ֆուլհեմ» – «Քրիսթալ Փելաս»
«Պրեստոն – «Ասթոն Վիլա»
«Բորնմութ» – «Մանչեսթեր Սիթի»
«Բրայթոն» – «Նոթինգհեմ Ֆորեստ» կամ «Իպսվիչ»

Հիշեցնենք, որ «Նոթինգհեմ Ֆորեստ» – «Իպսվիչ» հանդիպումը կկայանա այսօր և կմեկնարկի Երևանի ժամանակով 23։30-ին։

Անգլիայի գավաթում ամենահաջողակ ակումբը Լոնդոնի «Արսենալն» է, որը 14 անգամ նվաճել է այդ տիտղոսը։ Մրցաշարի ներկայիս հաղթողը «Մանչեսթեր Յունայթեդն» է։