Ռուբեն Ամորիմ․ «Մեր նպատակը Պրեմիեր Լիգան հաղթելն է»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է թիմի նպատակների մասին։

Կիրակի օրը՝ մարտի 2-ին, մանկունիանցիները Անգլիայի գավաթի 1/8-րդ եզրափակչում պարտվեցին «Ֆուլհեմին»՝ պարտվելով 11 մետրանոց հարվածաշարում (3։4)։ Հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվել է ոչ-ոքի (1։1)։

«Մեր նպատակը Պրեմիեր Լիգան հաղթելն է։ Չգիտեմ, թե որքան ժամանակ կպահանջվի, բայց մեր նպատակը դա է։ Անկախ ամեն ինչից, մենք կշարունակենք առաջ շարժվել»,- Ամորիմի խոսքերը մեջբերում է BBC-ն։

Նշենք, որ 27 տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդն» ունի 33 միավոր և ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 14-րդ տեղում է։