«Բրայթոնի» և Հոլանդիայի հավաքականի դարպասապահ Բարտ Վերբրյուգենը կարող է կարիերան շարունակել Բունդեսլիգայում։ Այս մասին հայտնում է The Mirror-ը։
Աղբյուրի համաձայն՝ Մյունխենի «Բավարիան» ցանկանում է 22-ամյա հոլանդացուն տեսնել իր շարքերում։ Թիմի գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին անձամբ է հետաքրքրված Բարտի հետ պայմանագիր կնքելու հարցում։
Բելգիացի մարզիչը կարծում է, որ Վերբրյուգենը լավ փոխարինող կլինի 38-ամյա Մանուել Նոյերին։ Պոտենցիալ գործարքը գնահատվում է 60 միլիոն եվրո։
Այս մրցաշրջանում Բարտը անցկացրել է 27 հանդիպում, որոնցից յոթում անառիկ է պահել դարպասը։