Ռոնալդ Արաուխո․ «Միակ թիմը, որը նման բան է անում, «Լիվերպուլն» է, բայց ոչ այնքան համարձակ, որքան մենք»

«Բարսելոնայի» ֆուտբոլիստ Ռոնալդ Արաուխոն խոսել է Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորությամբ թիմի խաղի մասին։ Գերմանացի մասնագետը «Կապտանռնագույնների» մեջ սերմանեց բաց հարձակողական ֆուտբոլ՝ չափազանց բարձր պաշտպանական գծով։

«Նախկինում ես երբեք այսպես չեմ խաղացել։ Կարծում եմ, որ նույնը վերաբերում է մեր խաղացողներից շատերին: Ես շատ եմ հետևում ֆուտբոլին, և միակ թիմը, որը նման բան է անում, «Լիվերպուլն» է, բայց ոչ այնքան համարձակ, որքան մենք»,- ուրուգվայցու խոսքերն է մեջբերում BarcaTimes-ը։

Ֆլիկը անցած ամառ գլխավորեց «Բարսելոնան»՝ փոխարինելով Չավի Էրնանդեսին: