Ակսել Տուանզեբե․ «Նա պետք է ստանար բոլոր «Ոսկե Գնդակները» սկսած 2017 թվականից»

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Ակսել Տուանզեբեն համեմատել է Նեյմարին ու Կիլիան Մբապպեին։ Բրազիլացին ու ֆրանսիացին միասին խաղացել են ՊՍԺ-ում։ Պաշտպանը երկու աստղային խաղացողների հետ էլ հանդիպել է 2020 թվականին Չեմպիոնների լիգայի խմբային փուլում։

«Լավագույն խաղացողները, ում հետ երբևէ հանդիպել եմ: Նեյմարն է և Մբապպեն երկու ականավոր խաղացողներ են, բայց գնդակի որակի և տեխնիկական կարողությունների առումով Նեյմարը շատ ավելի լավն է:

Նրա դեմ խաղալը սարսափելի է: Նա պետք է ստանար բոլոր «Ոսկե գնդակները» սկսած 2017 թվականից։ «Նրան կանգնեցնելու համար պահանջվում է երկու կամ երեք», – The Overlap-ին ասել է Տուանզեբեն, ով ներկայումս խաղում է «Իպսվիչում»: