«Միլանը» Թեո Էրնանդեսին փոխարինող է գտել

«Միլանը» ձախ պաշտպան Թեո Էրնանդեսին փոխարինող է գտել։ Ֆրանսիացին ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ ակումբից։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ավարտվում է հաջորդ տարի, և կողմերը չեն կարողացել պայմանավորվել երկարաձգման շուրջ:

Ինչպես հաղորդում է Gazzetta dello Sport-ը, «Միլանը» Էրնանդեսին պոտենցիալ փոխարինող է համարում 23-ամյա Ռայան Այթ-Նուրիին: Ալժիրցին հանդես է գալիս անգլիական «Վուլվերհեմփթոնում», իսկ նրա տրանսֆերային արժեքը Transfermarkt-ի փորձագետները գնահատում են 35 միլիոն եվրո։

Այթ Նուրին Պրեմիեր լիգայում «Վուլվերհեմթոնի» կազմում անցկացրած 26 խաղում դարձել է երեք գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: