«Բարսելոնան» և «Արսենալը» կպայքարեն իսպանացի դարպասապահին ձեռք բերելու համար

Կատալոնական «Բարսելոնան» և Լոնդոնի «Արսենալը» հետաքրքրված են «Էսպանյոլի» 23-ամյա դարպասապահ Ժոան Գարսիայի ծառայություններով։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։

 

Ըստ աղբյուրի՝ «Էսպանյոլը» չի ցանկանում վաճառել իսպանացի դարպասապահին, ուստի կպնդի, որ կատալոնացիները կամ լոնդոնցիները վճարեն 30 միլիոն եվրո հրաժարագին։

Այս մրցաշրջանում Գարսիան բոլոր մրցաշարերում անցկացրել է 25 հանդիպում՝ չորս անգամ անառիկ պահելով դարպասը։

Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը: