Գերմանացի նախկին ֆուտբոլիստ Սամի Խեդիրան Լուկա Մոդրիչին համեմատել է այլ աստղային կիսապաշտպանների հետ։
37-ամյա նախկին կիսապաշտպանը խորվաթին ընտրել է Մադրիդի «Ռեալի» թիմակիցներ Ֆեդերիկո Վալվերդեյի և Ջուդ Բելինգհեմի հետ համեմատելիս, հայտնում է Madrid Xtra-ն։
Խեդիրան նաև Մոդրիչին ավելի բարձր է գնահատել, քան Յոզուա Կիմիխը, Էնցո Ֆերնանդեսը և Կևին Դե Բրույնեն:
Ի վերջո, ընտրություն կատարելով 39-ամյա Արքայական ակումբի վետերանի և «Ոսկե գնդակի» ներկայիս դափնեկիր Ռոդրիի միջև՝ գերմանացին նախապատվությունը տվել է նաև Լուկային։
Սամի Խեդիրան «Ռեալում» հանդես է եկել 2010-ից 2015 թվականներին։