«Ինտերը» հետաքրքրություն է ցուցաբերում «Լիվերպուլի» 32-ամյա վինգեր Մոհամեդ Սալահի նկատմամբ։ Այս մասին հայտնում է El Nacional-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ եգիպտոսցի ֆուտբոլիստն արդեն բանակցություններ է վարել եվրոպական մի քանի ակումբների հետ, որոնցից մեկը «Ինտերն» է։
Ներաձուրիները ցանկանում են պայմանագիր կնքել Սալահի հետ ընթացիկ մրցաշրջանի ավարտին, երբ ավարտվի նրա պայմանագիրը «Լիվերպուլի» հետ:
Այս մրցաշրջանում Սալահը բոլոր մրցաշարերում անցկացրել է 39 հանդիպում՝ դառնալով 30 գոլի և 22 գոլային փոխանցման հեղինակ։