Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիան հաստատել է, որ Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան կվերադառնա հավաքական։
Դարպասապահը չի խաղացել Բելգիայի հավաքականի կազմում 2023 թվականի ամառվանից՝ ազգային հավաքականի նախկին մարզիչ Դոմենիկո Թեդեսկոյի հետ ունեցած վեճի պատճառով։
«Կուրտուան կվերադառնա։ Սա հիանալի նորություն է ողջ Բելգիայի համար: Ես միշտ Տիբոյին համարել եմ աշխարհի լավագույն դարպասապահը։
Ես գնացի Մադրիդ՝ զրուցելու նրա հետ «Մանչեսթեր Սիթիի» հետ «Ռեալի» խաղից առաջ։ Օգտվելով առիթից՝ խաղից մեկ օր առաջ տեսա նաև Կևին Դե Բրույնեին և Ժերեմի Դոկուին», – Գարսիայի խոսքերն է մեջբերում L’Equipe-ը։