Բրազիլիայում ընթացող Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակչից առաջ Կոլումբիայի և Պերուի հավաքականները պայքարեցին երրորդ տեղի համար:
Կոլումբիայի ազգային հավաքականը երրորդ տեղի համար պարքարում 3:2 հաշվով հաղթանակ տարավ Պերուի ընտրանու նկատմամբ:
Հանդիպման հաշիվը 45-րդ րոպեին բացեց պերուցիների պաշտպան Յոսիմար Յոտունը: 49-րդ րոպեին իտալական «Յուվենտուսի» կոլումբիացի կիսապաշտպան Խուան Կուադրադոն հավասարեցրեց հաշիվը: 66-րդ րոպեին Լուիս Դիասը հաշվի մեջ առաջ մղեց Կոլումբիային: Խաղավարտից 8 րոպե առաջ՝ 82-րդ րոպեին իտալական մեկ այլ ակումբի՝ «Բենևենտոյի» հարձակվող Ջանլուկա Լապադուլան կարողացավ հավասարեցնել հաշիվը:
Հանդիպման վճռական գոլը 92-րդ րոպեին խփեց նույն Լուիս Դիասը, ով այս խաղում դուբլի հեղինակ դարձավ:
Այսպիսով, Կոլումբիայի ազգային հավաքական դարձավ Ամերիկայի գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր: