Ջոն Օբի Միկելը կոպիտ է պատասխանել Ջեյմի Կարագերին

«Չելսիի» նախկին կիսապաշտպան Ջոն Օբի Միկելը պատասխանել է Ջեյմի Կարագերին: Ավելի վաղ «Լիվերպուլի» նախկին պաշտպանն ասել էր, որ Մոհամեդ Սալահի համար դժվար կլինի հավակնել աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը, քանի որ Եգիպտոսի հավաքականը չի մասնակցում բարձր մակարդակի լուրջ մրցաշարերի։

«Շատ անհարգալից է։ Այս մարդը նույնիսկ երբեք չի հաղթել Անգլիայի հետ միջազգային մրցաշարում։ Հիմա դու նստիր այնտեղ, խոսիր և ասա ինձ, թե ինչպես հաղթել Պրեմիեր լիգայում, երբ դու ինքդ չհաղթեցիր»,- Օբի Միկելի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը։

Հիշեցնենք, որ «Լիվերպուլը»՝ Կարագերի նախկին ակումբը, բացահայտ առաջատարն է Պրեմիեր լիգայում։