«Լիվերպուլը» Դարվին Նունյեսին փոխարինող է գտել

Նոր տեղեկություններ են հայտնվել հարձակվող Դարվին Նունյեսի՝ «Լիվերպուլից» հնարավոր հեռանալու մասին։

Ինչպես հայտնում է TEAMtalk-ը, անգլիական ակումբը պատրաստ է վաճառել 25-ամյա ուրուգվայցուն, բայց եթե նրան փոխարինող գտնեն։ Այս պահին անգլիական գրանդը տեսադաշտում ունի միայն մեկ հարձակվողի՝ «Բրայթոնի» հարձակվող Ժոաո Պեդրոն։

Այս մրցաշրջանում 23-ամյա Պեդրոն անցկացրած 22 խաղում դարձել է 7 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը բրազիլացու արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։