Լեանդրո Պարեդեսը մոտ է «Ռոմայի» հետ պայմանագիրը երկարաձգելուն

Արգենտինացի կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսը մոտ է «Ռոմայի» հետ նոր աշխատանքային պայմանագիր կնքելուն։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Բանակցային գործընթացը մոտենում է իր վերջնական փուլին, կողմերին մնում է միայն համաձայնեցնել գործարքի վերջնական մանրամասները։

Պարեդեսի գործող պայմանագիրը հռոմեական ակումբի հետ ավարտվում է հաջորդ ամառ։

Այս մրցաշրջանում Լեանդրոն հռոմեական թիմի կազմում մասնակցել է 25 հանդիպման, դառնալով՝ մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ Իտալիայի առաջնության 26 տուրերի արդյունքներով «Ռոման» 40 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականը։