«Ինտերի» կիսապաշտպան Հաքան Չալհանօղլուն այս ամառ կարող է փոխել ակումբային գրանցումը։ Դեռևս ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ «Բավարիան» հետաքրքրված էր ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու հարցում։
Ինչպես հայտնում է Sport Mediaset-ը, մյունխենյան գրանդը առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է ևս մեկ անգամ փորձել գրավել կիսապաշտպանին իրենց շարքերը։ 31-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում նաև անգլիական «Նյուքասլը»։
Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրը «Ինտերի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը։