«Բարսելոնան» սկսել է Ա Սերիայի աստղին ձեռք բերելու աշխատանքները

«Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաուն շարունակում է մնալ «Բարսելոնայի» ուշադրության կենտրոնում։

Կատալոնական գրանդի ներկայացուցիչները տեղեկություն են խնդրել միլանյան թիմից պորտուգալացու հետ հնարավոր գործարքի վերաբերյալ։ Պաշտոնական բանակցությունները դեռ չեն սկսվել, խոսքը միայն հետաքրքրության մասին է։ Այս մասին հայտնում է ինսայդեր Նիկոլո Շկիրան։

Ավելի վաղ 25-ամյա ֆուտբոլիստը մերժել էր Սաուդյան Արաբիայի շահավետ առաջարկը։

Հիշեցնենք, որ Ռաֆայել Լեաուի պայմանագիրը «Միլանի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի կեսերը։ Պայմանագրում ներառված է 175 միլիոն եվրոյի գնման կետ, որը, սակայն, եվրոպական ակումբները դժվար թե որոշեն ակտիվացնել։

Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 75 միլիոն եվրո։