Մադրիդի «Ռեալը» և կենտրոնական պաշտպան Ռաուլ Ասենսիոն դեռ չեն համաձայնեցրել իրենց հետագա համագործակցության պայմանները։
Ինչպես հայտնում է El Partidazo de COPE-ը, ֆուտբոլիստի գործակալները մերժել են Մադրիդի «Ռեալի» առաջին առաջարկը։ Նշվում է, որ ֆուտբոլիստը ավելի մեծ աշխատավարձ է պահանջում մադրիդյան թիմից։
Նշենք, որ Ռաուլ Ասենսիոն Կառլո Անչելոտտիի թիմի կազմում անցկացրել է 26 հանդիպում՝ դառնալով երկու գոլային փոխանցման հեղինակ։ 22-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ավարտվում է 2026 թվականին։