Մոհամեդ Սալահը կրկնել է սեփական ռեկորդը Պրեմիեր Լիգայում

«Լիվերպուլի» վինգեր Մոհամեդ Սալահը, ով գոլային փոխանցում կատարեց Պրեմիեր Լիգայի 27-րդ տուրի «Նյուքասլի» դեմ խաղում (2։0), կրկնել է սեփական ռեկորդը Անգլիայի առաջնությունում։

Ընթացիկ մրցաշրջանում 32-ամյա Սալահն ակումբի կազմում անցկացրել է 28 հանդիպում Պրեմիեր Լիգայում՝ դառնալով 25 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ։

Նախկինում Անգլիայի առաջնությունում ֆուտբոլիստի լավագույն արդյունքը գրանցվել էր 2017/18 մրցաշրջանում։ Հարձակվողը դարձել էր 32 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։

Ընդհանուր առմամբ, Սալահը բոլոր մրցաշարերում ակումբի կազմում անցկացրած 39 խաղում դարձել է 30 գոլի և 22 գոլային փոխանցման հեղինակ։