Կառլո Անչելոտտի․ «Չնայած կազմում փոփոխություններին՝ մենք լավ խաղացինք»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին մեկնաբանել է Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի առաջին խաղում «Ռեալ-Սոսյեդադի» նկատմամբ տարած հաղթանակը։

Հանդիպումն ավարտվեց մադրիդցիների հաղթանակով՝ 1։0 հաշվով, միակ գոլը խփեց Էնդրիկը։

«Թիմը շատ լավ էր գործում։ Որոշակի ռոտացիա կատարեցինք, բայց թիմը չկորցրեց իր հուսալիությունը և կոմպակտ ու կուռ խաղ ցուցադրեց։ Չնայած կազմում փոփոխություններին՝ մենք լավ խաղացինք։

Էնդրի՞կը։ Նա նշանակալի ներդրում ունեցավ, խփեց հիանալի գոլ։ Արդա Գյուլերը շատ լավ գործեց իր դիրքում և պաշտպանությունում։

Եթե ​​Մադրիդի «Ռեալը» դուրս գա եզրափակիչ, ո՞ր դարպասապահը կխաղա․ Լունինը պետք է խաղա եզրափակչում, նա շատ հուսալի դարպասապահ է։ Նա լավ է հանդես գալիս և պետք է դիտարկել վերջնական կազմում տեղ ունենալու համար։ Բայց դեռ վաղ է խոսել այդ մասին»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Հիշեցնենք, որ պատասխան խաղը կկայանա ապրիլի 1-ին։