Մոհամեդ Սալահը կարող է կարիերան շարունակել Իտալիայում

«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը կարող է կարիերան շարունակել Իտալիայի առաջնությունում։

Եգիպտոսցին դեռ չի երկարաձգել «Լիվերպուլի» հետ պայմանագիրը, որն ավարտվում է հաջորդ ամառ, ուստի ազատ գործակալի կարգավիճակով կարող է տեղափոխվել նոր ակումբ։

ElNacional-ի համաձայն՝ Սալահով հետաքրքրված է Միլանի «Ինտերը»: Ներաձուրիների ներկայացուցիչներն արդեն կապ են հաստատել 32-ամյա ֆուտբոլիստի շրջապատի հետ։ Մոհամեդ Սալահի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև Սաուդյան Արաբիայի ակումբները։ Այս մրցաշրջանում հարձակվողը «Լիվերպուլի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 38 հանդիպում՝ դառնալով 30 գոլի և 21 գոլային փոխանցման հեղինակ: