Հայտնի են Մադրիդի «Ռեալի» տրանսֆերային նպատակները

Հայտնի են Մադրիդի «Ռեալի» ամառային տրանսֆերային նպատակները։ Ինչպես հայտնի է դարձել Relevo-ին, մադրիդյան ակումբը նախատեսում է տրանսֆերային ամառն անցկացնել առանց ձեռքբերումների։

«Արքայական» ակումբի ղեկավարները հետաքրքրված են միայն «Լիվերպուլի» պատպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդով: Մադրիդցիները պատրաստվում են շարունակել աստղերին ազատ գործակալի կարգավիճակով ձեռք բերելու գործելաոճը:

Մադրիդի «Ռեալում» կարծում են, որ պաշտպանության կենտրոնում խնդիրը լուծվել է երիտասարդ Ռաուլ Ասենսիոյի առաջընթացի շնորհիվ, և որ դա օրինակ է ծառայում այլ երիտասարդ պաշտպանների համար:

Նշվում է, որ Լուկա Մոդրիչը, հավանաբար, կմնա ևս մեկ մրցաշրջան, Դանի Սեբալյոսը հակված է երկարաձգելու պայմանագիրը, իսկ Օրելիեն Չուամենիի բարձրակարգ խաղը վերջ է դրել Մարտին Զուբիմենդիի նկատմամբ հետաքրքրությանը։