Ժոզե Մոուրինյոն կարող է դատի տալ «Գալաթասարային»

Ժոզե Մոուրինյոն կարող է դատի տալ «Գալաթասարային»։
Հիշեցնենք, որ Թուրքիայի առաջնության 25-րդ տուրում «Գալաթասարայը» և «Ֆեներբախչեն» ոչ-ոքի են խաղացել (0:0):

Հանդիպումից հետո Մոուրինյոն քննադատել է «Գալաթասարայի» ֆուտբոլիստների և մարզչական շտաբի պահվածքը՝ ասելով, որ նրանք «կապիկների պես թռչկոտում են»: «Գալաթասարայը» Մոուրինյոյի խոսքերը անվանել է ռասիստական ​​և անհարգալից վերաբերմունք թուրք ժողովրդի նկատմամբ և խոստացել դիմել դատարան, ՖԻՖԱ-ին և ՈւԵՖԱ-ին։

Պորտուգալացի մասնագետը վրդովված է և մտածում է հակընդդեմ հայց ներկայացնելու մասին, հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով մարզչին մոտ կանգնած աղբյուրները։