«Լիվերպուլի» աստղային հարձակվող Մոհամեդ Սալահը նոր մեկնաբանություն է արել իր ապագայի վերաբերյալ։
Եգիպտոսցու գործող պայմանագիրը «Լիվերպուլի» հետ նախատեսված է մինչև 2024/2025 մրցաշրջանի ավարտը։
«Ուզում եմ, որ երկրպագուները հիշեն, որ ես տվել եմ ամեն ինչ։ Ես ծույլ չէի, պարզապես վայելում էի իմ ֆուտբոլը և ամեն ինչ տալիս էի: Կարծում եմ՝ սա է ամբողջ իմաստը։
Երկրպագուները քեզ սեր են տալիս, իսկ դու կապվում ես նրանց հետ, քանի որ տալիս ես ամեն ինչ: Ես պարզապես ուզում եմ, որ նրանք հիշեն, որ ես ութ տարի եմ անցկացրել այստեղ և տվել եմ ամեն ինչ»,- ասել է Սալահը TNT Sports-ին տված հարցազրույցում։