Կիլիան Մբապպեն բաց կթողնի թիմի առաջիկա հանդիպումը

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապպեն չի ընդգրկվել թիմի հայտացուցակում՝ «Ռեալ-Սոսյեդադի» հետ Իսպանիայի գավաթի կիսաեզրափակչի խաղի համար։

Ինչպես հայտնում է AS-ը, ֆրանսիացին վիրահատության միջոցով հեռացրել է ատամը և այժմ իրեն լավ չի զգում:

Նշենք, որ ավելի վաղ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին հայտարարել էր, որ Մբապպեն մեկնելու է Սան Սեբաստիանի խաղին։

«Ռեալ Մադրիդ» – «Ռեալ-Սոսյեդադ» հանդիպումը կկայանա վաղը՝ փետրվարի 27-ին։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 00:00-ին: