«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ժերեմի Դոկուն շարունակում է մնալ «Բարսելոնայի» տրանսֆերային նպատակներից մեկը։
Ինչպես հայտնում է El Nacional-ը, 22-ամյա հարձակվողի ներկայացուցիչներն արդեն մի քանի հանդիպումներ են անցկացրել «Բարսելոնայի» ղեկավարության հետ։ Կողմերը քննարկել են հնարավոր տրանսֆերի մասին, որը կարող է կայանալ հաջորդ ամառ։
Transfermarkt-ը ֆուտբոլիտի արժեքը գնահատում է 60 միլիոն եվրո։ Այս մրցաշրջանում Դոկուն բոլոր մրցաշարերում «Քաղաքայինների» կազմում անցկացրած 24 խաղում դարձել է 6 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։