Փոլ Մերսոնը հայտնել է, թե որ դեպքում Էնցո Մարեսկային կհեռացնեն «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնից

«Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Փոլ Մերսոնը մեկնաբանել է «Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկայի ապագան։ Ըստ փորձագետի՝ մասնագետին սպառնում է աշխատանքից ազատվելու վտանգ։

«Եթե «Չելսին» չհաղթի հաջորդ երկու խաղերում, Մարեսկան կհեռացվի: Նրանք խաղալու են Պրեմիեր լիգայի վատագույն թիմերի՝ «Սաութհեմփթոնի» և «Լեսթերի» դեմ։ Եթե ​​հաղթեն ապա մարզչի բախտը կբերի մնալ իր պաշտոնում»,- Մերսնի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։

Այս պահին «Ազնվականները» Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում են յոթերորդ հորիզոնականը։ Լոնդոնցիները 26 խաղում վաստակել են 43 միավոր։