«Միլանը» հետաքրքրված է «Բրյուգեի» պաշտպանի ծառայություններով

Պաշտպան Մաքսիմ դե Կույպերը, ում իրավունքները պատկանում են բելգիական «Բրյուգեին», կարող է կարիերան շարունակել Իտալիայի առաջնությունում։ Այս մասին հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։

Աղբյուրի համաձայն՝ 24-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Միլանը»: Ռոսոներիի ներկայացուցիչները հանդիպել են խաղացողի գործակալի հետ՝ քննարկելու հնարավոր համագործակցությունը։

Հարկ է նշել, որ Դե Կույպերի տրանսֆերային արժեքը գնահատվում է 12 մլն եվրո։ Այս մրցաշրջանում պաշտպանը «Բրյուգեի» կազմում մասնակցել է 38 հանդիպման։ Մաքսիմը խփել է մեկ գոլ և կատարել չորս գոլային փոխանցում։