Հայտնի է Լա Լիգայի փետրվար ամսվա լավագույն մարզչի անունը

Լա Լիգայի ամսվա լավագույն մարզիչ է ճանաչվել Հանս-Դիտեր Ֆլիկը:

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչը արժանացել է փետրվար ամսվա մրցանակին։ Գերմանացի մասնագետն այս մրցաշրջանում երրորդ անգամ է ճանաչվում Լա լիգայի ամսվա լավագույն մարզիչ։ Մրցանակի համար պայքարում էին նաև Պեպե Բորդալասը (Խետաֆե) և Կառլոս Կորբերանը (Վալենսիա):

Փետրվարին Ֆլիկի «Բարսելոնան» Լա Լիգայում անցկացրած 4 հանդիպումներից 4-ում հաղթել է ընդհանուր 8։1 հաշվով։ Լա Լիգան գլխավորում է հենց գերմանացու թիմը՝ 25 տուրում վաստակելով 53 միավոր։