«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը անդրադարձել է այն հարցին, որ «Բենֆիկան» մեկ ամբողջ շաբաթ հանգստանալու է սպասվող դիմակայությունից առաջ։ Նշենք, որ թիմերը հանդիպելու են Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչում։
«Մենք ոչինչ չենք կարող անել։ «Բենֆիկան» ունի լրիվ շաբաթ՝ խաղին պատրաստվելու համար։ Դա մեր վերահսկողությունից դուրս է, ոչինչ չենք կարող փոխել։ Գերմանիայում նույնպես նման բաների եմ բախվել։ Երբեմն բարդ է խոսել Ֆեդերացիայի հետ։ Մենք կփորձենք հաղթահարել սա, ինչպես արել ենք անցյալում», – ասել է Ֆլիկը։