Իսպանական «Բետիսի» վինգեր Էնթոնին Իսպանիայում իր ելույթներով գրավել է եվրոպական գրանդների ուշադրությունը։ Բասկերը 24-ամյա խաղացողի հետ վարձակալական հիմունքներով պայմանագիր են կնքել հունվարին:
Էնթոնին «Բետիսի» կազմում վեց խաղում խփել է երեք գոլ և կատարել երկու գոլային փոխանցում։ Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը, բրազիլացու համար պայքարին միացել է Թուրինի «Յուվենտուսը»։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնում էին Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրության մասին: Էնթոնիի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականը: Transfermarkt-ը եզրային հարձակվողի արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո: