«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Արնե Սլոտը մեկնաբանել է Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում իր թիմի վստահ առաջատարությունը: Մերսիսայդցիները 11 միավորով գերազանցում են երկրորդ տեղում գտնվող «Արսենալին»:
«Ցանկացած այլ առաջնությունում դա շատ հարմարավետ առավելություն կլինի: Բայց Պրեմիեր Լիգան այս առումով բացառություն է: Այստեղ յուրաքանչյուր խաղում քեզ կարող են մարտահրավեր նետել:
Այո, մենք լավ դիրքում ենք, բայց չպետք է մոռանալ, որ պայքարը շարունակվում է»,- հոլանդացի մարզիչի խոսքերն է փոխանցում ակումբի մամուլի ծառայությունը։