«Ատալանտայի» առաջատար Ադեմոլա Լուկմանը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է փոխել ակումբը, հաղորդում է Caught Offside-ը։
Ինչպես հայտնի է դարձել լրագրողներին, նիգերիացի հարձակվողը հետաքրքիր տարբերակներ ունի կարիերան շարունակելու համար։ Լուկմանի ծառայություններով հետաքրքրված են «Լիվերպուլն» ու Լոնդոնի «Արսենալը»։
«Ատալանտան» Ադեմոլային գնահատում է 60-65 միլիոն եվրո: Այս մրցաշրջանում Լուկմանը մասնակցել է «Ատալանտայի» 29 հանդիպման: Հարձակվողը դարձել է 17 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։