«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկն նշել է, որ մրցավարները պետք է պաշտպանեն ֆուտբոլիստների իրավունքները խաղադաշտում։
«Չենք կարող ասել, որ Լամինը, Վինիսիուսը, Մբապպեն, Ռաֆինյան կամ որևէ այլ խաղացող պետք է լրացուցիչ պաշտպանություն ստանա։ Ոչ, մրցավարը պետք է աշխատի բոլոր ֆուտբոլիստների համար:
Երբ կոշտ խախտում է տեղի ունենում, միշտ պետք է դեղին քարտ ցույց տալ»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։
25 տուրից հետո «Բարսելոնան» 54 միավորով գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը։