«Յունայթեդի» բաժնետերերից Ջիմ Ռաթքլիֆը պատրաստվում է փակել ակումբի մարզադաշտի անձնակազմի ճաշարանը, հայտնում է The Guardian-ը։
«Յունայթեդի» աշխատակիցները ներկայումս կարող են մուտք գործել «Օլդ Թրաֆորդի» ճաշարան հատուկ անցագրերով, որոնք նրանց իրավունք են տալիս անվճար տաք կերակուրներ, թեյ և սուրճ օգտագործել: Որոշ ոչ ալկոհոլային խմիչքներ հասանելի են հավելավճարով:
Նման քայլ է արվելու նաև «Յունայթեդի» Քարինգթոնի մարզադաշտում, որտեղ անվճար սնունդ կստանան միայն խաղացողները: Մնացած աշխատակիցներին կառաջարկեն միայն ապուր և հաց։
Նման միջոցառումների նպատակն է նվազեցնել ակումբի ծախսերը։