Մատեո Կովաչիչը կարող է վերադառնալ Մադրիդ

Խորվաթիայի հավաքականի և «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Մատեո Կովաչիչը կարող է վերադառնալ Իսպանիայի առաջնություն, որտեղ նախկինում հանդես է եկել Մադրիդի «Ռեալում»։

Ինչպես տեղեկացնում է Todofichajes-ը, Մադրիդի «Ատլետիկոն» ցանկանում է ձեռք բերել 30-ամյա կիսապաշտպանին: Կովաչիչի պայմանագիրը «Քաղաքայինների» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։

Խորվաթի տրանսֆերային արժեքը գնահատվում է 28 միլիոն եվրո։ Կովաչիչը «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2023 թվականից։ Անգլիայի ընթացիկ առաջնությունում կիսապաշտպանը անցկացրել է 22 հանդիպում։

Մատեոն խփել է չորս գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։