Opta Sports սուպերհամակարգիչը թարմացրել է իր տվյալները թիմերի՝ 2024/25 մրցաշրջանում Պրեմիեր Լիգայում հաղթելու հնարավորությունների վերաբերյալ։
Սուպերհամակարգիչը մեծացրել է «Լիվերպուլի» հնարավորությունները 26-րդ տուրի «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպումից հետո (2:0): Տիտղոսը նվաճելու «Լիվերպուլի» շանսերն այժմ հասել են 95,8%-ի:
«Արսենալի» շանսերը գնահատվում են 4,2 տոկոս, իսկ մյուս թիմերը՝ 0,0 տոկոս։
Հիշեցնենք, որ «Լիվերպուլն» ունի 64 միավոր և 11 միավորով գերազանցում է երկրորդ տեղում ընթացող «Արսենալին»: