ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է Լիգա 1-ի խաղում «Լիոնի» նկատմամբ տարած հաղթանակը:
«Մենք ցանկանում ենք լավ խաղալ հարձակման գծում: Մենք մտադիր ենք երկրպագուներին հաղթանակներ ու տիտղոսներ պարգևել։
Թիմը շատ է կատարելագործվել անհատականության և բնավորության առումով: Խաղավերջում կարող էինք ավելի լավ վերահսկել էմոցիաներն ու խաղի ընթացքը։ Վերջում խաղը մի տեսակ խելահեղ էր, և այն ինձ դուր չեկավ: Բայց մենք բնավորություն ցույց տվեցինք։
«Լիոնը» կորցնելու ոչինչ չուներ, և նրանք շատ ուշ էին գրոհում: Եվ մենք ցույց տվեցինք, որ պատրաստ ենք նման իրավիճակների: Դա մեզ հետ կարող է կրկնվել ապագայում։ Այսօր մենք բոլորին ցույց տվեցինք, որ պատրաստ ենք ցանկացած ֆուտբոլ խաղալ ցանկացած թիմի դեմ, եթե ճիշտ վերաբերմունք ունենանք։
Մենք զգում ենք, որ իսկապես ուժեղ ենք։ Այստեղ խաղալը միշտ չէ, որ հեշտ է, և խաղադաշտը կատարյալ չէր: Երկու թիմերի համար էլ խնդիր էր, թե՛ մենք, թե՛ մրցակիցը փորձում էինք խաղալ։ Մենք շատ լավ փուլում ենք»,- Էնրիկեի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։