«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Արթուր Մելոն, ով վարձավճարով հանդես է գալիս «Ժիրոնայում», խոսել է Մադրիդի «Ռեալի» մասին։
«Իմ կարծիքով՝ «Ռեալն» այս պահին աշխարհի լավագույն թիմն է», – ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է AS-ը:
Արթուր Մելոն «Բարսելոնայում» խաղացել է 2018-ից 2020 թվականներին, որից հետո տեղափոխվել է «Յուվենտուս» ավելի քան 80 միլիոն եվրոյով։ «Ժիրոնան» հունվարին վարձավճարով պայմանագիր է կնքել ֆուտբոլիստի հետ մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։