Վիտոր Ռոկեն շուտով կվերադառնա հայրենիք

«Բարսելոնայի» հարձակվող Վիտոր Ռոկեն շուտով կտեղափոխվի բրազիլական «Պալմեյրաս»։ Բրազիլացին վարձավճարով հանդես է գալիս «Բետիսում»։

Ինչպես հայտնում է Sport-ը, Ռոկեն հաջորդ շաբաթվա սկզբին կմեկնի հայրենիք, որպեսզի ավարտի իր տեղափոխությունը «Պալմեյրաս»։ Գործարքը գրեթե համաձայնեցված է։

Ֆուտբոլիստի վաճառքից «Բարսելոնան» կվաստակի մոտ 25 միլիոն եվրո, գումարը կվճարվի հունիսի վերջին։

Բացի այդ, կատալոնական գրանդը կստանա 19-ամյա հարձակվողի ապագա վերավաճառքի գումարի 20%-ը։ Վիտոր Ռոկեն «Բարսելոնա» է տեղափոխվել 2024 թվականի սկզբին «Ատլետիկո Պարանաենսեից» 30 միլիոն եվրոյի դիմաց։