«Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը փոխարինման է դուրս եկել Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» դեմ խաղում (4։0)։
Անգլիացին հանդիպումը սկսել է պահեստայինների նստարանից և խաղադաշտ դուրս եկել 64-րդ րոպեին, երբ մյունխենցիներն արդեն հաշվի մեջ առջևում էին 2։0 հաշվով։
«Մենք որոշում կայացրինք, որ ես այսօր խաղը կսկսեմ պահեստայինների նստարանին, և այդ որոշումը ճիշտ ստացվեց։ Ես կարողացա թարմություն հաղորդել թիմին, երբ փոխարինման դուրս եկա»,- Քեյնի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ 31-ամյա հարձակվողը «Սելթիկի» հետ վերջին հանդիպման ընդմիջմանը փոխարինվել էր վնասվածքի պատճառով։