Ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան կարող է կրկին տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»։
Ինչպես հայտնում է Transfer News Live-ը, 31-ամյա Պոգբան արդեն անձնական զրույց է ունեցել «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմի հետ։ Նշվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է Պոգբային մեկ տարվա պայմանագիր առաջարկել։
Ակումբը ցանկանում է բանակցել ցածր աշխատավարձի շուրջ՝ մեծ քանակությամբ բոնուսային վճարումներով։ Հարկ է նշել, որ Պոլ Պոգբայի դոպինգային որակազրկման ժամկետը լրանում է մարտի 10-ին։
Այս պահին ֆրանսիացի կիսապաշտպանը ազատ գործակալի կարգավիճակում է։