Ֆրանսիացի կիսապաշտպան Օրելիեն Չուամենին կմնա Մադրիդի «Ռեալում»։ Այս մասին հայտնում է Marca-ն։
Աղբյուրի համաձայն՝ Մադրիդի «Ռեալը» երբեք չի մտածել 25-ամյա ֆուտբոլիստին վաճառելու մասին՝ չնայած երկրպագուների քննադատությանը։
Նշվում է, որ «սերուցքայինները» Չուամենին համարում են թիմի կարևոր մաս, կիսապաշտպանին վստահում են ղեկավարությունն ու մարզչական շտաբը։
Այս մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 32 հանդիպման և դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Չուամենիի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականը։