«Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջան Պիերո Գասպերինին խոսել է իտալական ակումբում իր ապագայի մասին։
«Կա սկիզբ և վերջ։ Այս պայմանագիրը չի երկարաձգվի, կտեսնենք՝ կավարտենք այն 2026 թվականին, թե կդադարեցնենք այս մրցաշրջանից հետո։ 13 հանդիպում դեռ կա, մենք պետք է հավատանք, որպեսզի անենք այն, ինչ թվում է անհնարին»,- Գասպերինիի խոսքերն է մեջբերում Italian Football TV-ն։
Հիշեցնենք, որ Ջան Պիերո Գասպերինին «Ատալանտայում» աշխատում է 2016 թվականից։