«Արսենալը» և «Լիվերպուլը» հետաքրքրված են «Բարսելոնայի» ֆուտբոլիստով

«Արսենալը» և «Լիվերպուլը» հետաքրքրություն են ցուցաբերում «Բարսելոնայի» 27-ամյա կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի նկատմամբ։ Այս մասին հայտնում է TBR Football-ը։

Աղբյուրի համաձայն՝ անգլիական այս ակումբներն արդեն կապ են հաստատել կատալոնական ակումբի հետ՝ հաջորդ ամառ հոլանդացի ֆուտբոլիստի հնարավոր տեղափոխությունը քննարկելու համար։

Այս մրցաշրջանում Դե Յոնգը բոլոր մրցաշարերում անցկացրել է 24 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 45 միլիոն եվրո։